Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արա Գյուլերը պարգևատրվել է Ոսկե մեդալով

Արա Գյուլերը պարգևատրվել է Ոսկե մեդալով
04.02.2013 | 18:41

Ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԸ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով. հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում:

84-ամյա վարպետին Ոսկե մեդալը և ՀՀ մշակույթի նախարարի նամակ-ուղերձը հանձնել է Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Արա Գյուլերը ծնվել է 1928-ին, Ստամբուլում: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքերը և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: Լուսանկարել է այնպիսի հեղինակավոր դեմքերի, ինչպիսիք են ՈՒինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերտրան Ռասելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին: 1975-ին նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը: 2004-ից Ստամբուլի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Նրան անվանում են «Ստամբուլի աչք» և «Ստամբուլի լուսանկարիչ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ